Հայաստանի բոլոր մարզերում և քաղաքներում զենք կրելը պետք է ազատականացվի. «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար |armtimes.com|
16:15 - 11 հունիսի, 2021

Հայաստանի բոլոր մարզերում և քաղաքներում զենք կրելը պետք է ազատականացվի. «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար |armtimes.com|

armtimes.com: «Նախկինների և ներկաների միջև կա ապագա» կարգախոսով հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցում է նաև «Միասնական հայրնեիք» կուսակցությունը:

Կուսակցության ղեկավար Մհեր Տերտերյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց՝ նախընտրական քարոզչությունը կուսակցության անդամները իրականացնում են Երևանում և մարզերում՝ հանդիպումների միջոցով: 

- Պարոն Տերտերյան, ի՞նչ է առաջարկում ձեր ուժը, ինչո՞ւ որոշեցիք մասնակցել ընտրություններին

- Մենք համոզված ենք, որ մեր ժողովուրդը պետք է ունենա այլընտրանք, իսկ մեր խոսքը տարբերվում է նրանով, որ մեր ամբողջ ծրագրերը ուղղված են ապագային: Մենք չենք անդրադառնում ներկային և անցյալին, մենք դաշտ ենք բերում նոր մոտեցումներ, տարբեր հարցերի շուրջ, օրինակ՝ անվտանգության, տնտեսության, Սփյուռքի հետ հարաբերությունների կարգավորման: Բանակաշինության ուղղությամբ շատ արդիական ծրագրեր ունենք, մենք ասում ենք, որ բանակը պետք է բարեփոխվի, որ բանակում երկու տարվա ծառայության ժամկետը կրճատվի և դառնա մեկ տարի:

Մենք առաջարկում ենք, որ զենքի կրման ազատականացում լինի Հայաստանում: Ազգ-բանակի շրջանակներում մոբիլիզացիայի ուղղությամբ պետք է աշխատանք տանենք: Այսինքն՝ մեկ տարվա ծառայությունից հետո, հետագա 10 տարիների ընթացքում նորակոչիկը, զինվորը պարտավորվում է բարբերաբար զորավարժությունների մասնակցել, որպեսզի մեր զորակոչը բանակից ազատվելուց հետո պարբերաբար հավաքներին, զորավարժություններին մասնակից դառնալ:

- Այսինքն՝ առաջարկում եք, որ զենք կրելու արգելքները հանվեն, և զենք կրելը ազատականցվի Հայաստանի բոլոր մարզերում և քաղաքներում, անկախ նրանից՝ սահմանամերձ է, թե ոչ: Ինչով եք դա բացատրում:

- Ես ունեմ համոզմուք, որ ազգ-բանակ կարգախոսի մեջ այդ բաղադրիչը չափազանց կարևոր և ակտուալ է: Երբ թշնամին մեզ սպառնում է Երևանով, Զանգեզուրով, Սևանով, կարծում եմ, Հայաստանի ամբողջ տարածքում դա պետք է: Մեր գյուղացին, մեր քաղաքացին, մեր հովիվը իրավունք չունի թշնամու առջև կանգնի առանց զենքի, բայց սա չի նշանակում, որ բանակը իր դերը պետք է չկատարիի, մեկը մյուսին պետք է լրացննեն, այլ ոչ թե խանգարեն:

- Շատ ուժեր իրենց նախընտրական ծրագրերում նշում են հիմնականում  անվտանգության հարցը, դուք ինչ եք առաջարկում այդ առումով:

- Մենք նույնպես դա ենք շեշտում: Պետք է հասկանանք, որ անվտանգության հարցում կարող ենք հաջողության հասնել աշխատելով երեք ուղղությամբ՝ մարտունակ բանակ ունենալով, հզոր տնտեսությամբ, արդյունավետ դիվանագիտական աշխատանքով: Դրանք պետք է լինեն բոլոր իշխանությունների օրակարգում: Յուրաքանչյուր կառավարություն, երբ իշխանության գա, պետք է կարողնան այդ օրակարգը իրականացնել:

- Իսկ անվտանգության հարցում այլ երկրների հետ դաշնակցային հարաբերություններ ձևավորելու ուղղությամբ ծրագրեր ունե՞ք:

- Մեր անվտանգության հարցում պետք է վստահենք մեր ուժերին, մեր բանակին, և փորձենք պահել մեր ազգային շահը: Ես համոզված եմ, որ մենք կարիք ունենք վերլուծել անցած ճանապարհը ու խնդիրները, որոնք ունեցել ենք այս ընթացքում, հստակ մոտեցումներով և սկզբուքններով կկարողնանաք հասկանալ, թե որ կազմակերպություններն են համապատասխանում մեր ազգային շահերին: Բոլոր այլ հնարավոր ուղղություններով մենք պետք է համագործակցության եզրեր գտնենք, օրինակ՝ ՆԱՏՕ-ի, Եվրամիության հետ: Ճիշտ է, մեր աշխարհքաղաքականության մեջ ընդունված չէ, որ դու երկկողմանի աշխատանք տանես, բայց գործող ֆորմատները ցույց են տվել արդեն իրենց թերությունները և մենք պարտավոր ենք ուսումնասիրել մեր առջև դրված հնարավորությունները:

- Չնայած քարոզարշավը չի ավարտվել, բայց այս ընթացքում ինչ եզրահանգումների եկաք: Ինչպես է ընտրություններին տրամադրված ժողովուրդը: Արդյոք կուսակցությունների ու դաշինքների բազմազանությունը շփոթեցնում է ժողովրդին:

- Տասնյակ տարիների ընթացքում քաղաքական տարբեր ուժեր ժողովրդի հետ չեն եղել ազնիվ, և ձևավորել են այնպիսի մթնոլորտ, որը բավականին հիասթափության պատճառ է դարձել: Այդ հիասթափության մթնոլորտը խանգարում է նոր ուժերին իրենց խոսքը ճանաչելի դարձնելու ժողովրդին: Ընտրությունները էլ ավելի են բարդացնում ժողովրդի կողմնորոշվածությունը, 26 ուժերը նույնպես, բայց քաղաքացիները կկարողանան իրենց ընտրությունը ճիշտ կատարել:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել