Առաջարկելու ենք երկրորդ սենատի ստեղծում, որը համալրված է լինելու մեր արտասահմանի եղբայրների միջոցով․ «Վերելք» կուսակցության նախագահ Ալեքսան Մինասյան
20:30 - 11 հունիսի, 2021

Առաջարկելու ենք երկրորդ սենատի ստեղծում, որը համալրված է լինելու մեր արտասահմանի եղբայրների միջոցով․ «Վերելք» կուսակցության նախագահ Ալեքսան Մինասյան

Այսօր Հայաստանին անհրաժեշտ է ունենալ հզոր բանակ, և հզոր բանակ ունենալուց հետո նաև տանել այն քաղաքականությունը, որը անհրաժեշտ է մեր պետությանը, մեր պետականությանը։ Այս մասին Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցի ժամանակ ասաց «Վերելք» կուսակցության նախագահ Ալեքսան Մինասյանը։

«Այսինքն՝ եթե քաղաքական գործիչները, քաղաքական վարչարարները չեն կարողանում զգալ ուժ, իրենք կարող են և սխալ վարվել։ Այս իսկ պատճառով մենք կոչել ենք ռազմաքաղաքական ուղղվածությունը մեր»,- նշեց նա։

Մինասյանի խոսքով՝ հակաօդային սարքեր պիտի ստեղծենք․ «Այսինքն՝ մեր ռազմաարդյունաբերությունը պետք է ուշադրություն դարձնի դրա վրա, բայց քանի որ մեզ անհրաժեշտ է նաև ժամանակ, որ մենք կարողանանք հստակ կերպով պատերազմը տեղափոխել իրենց կողմ։ Իսկ դրա համար հատուկ նշանակության ջոկատները քիչ են, ավելի շատ պիտի պատրաստել և էլ ավելի որակով, որը հնարավոր է։ Այդ իսկ պատճառով մենք պարտավոր ենք փոխել զենքի տեսակը, պարտավոր ենք զինվորի մարտական ոգին փոխել, պարտավոր ենք մարտավարությունը փոխել։ Դրանք պարապմունքների միջոցով են գալիս, որովհետև վստահ զինվորը՝ նաև որպես բարոյահոգեբանական մարդ, կերպար, արդեն բարձր է և հնարավորություն ունի կատարելու գործողություններ»։

Վարչապետի թեկնածուն ընգծեց, որ Մեր բանակը թույլ չէ, ուղղակի պետք է ճիշտ վարվել նրա հետ, ճիշտ ուժեղացնել։

«Իսկ ինչ վերաբերում է արդեն ինժեներական կառույցներին, մենք ունենք գծագրած անգամ նոր տեսակի կառույցներ, որոնք պետք է օգտագործենք; Իհարկե դրանց մեջ կան գաղտնիքներ նաև, բայց շատ պրիմիտիվ, անգամ շատ փոքր գումարների դեպքում հնարավոր է հասնել այդ պաշտպանությանը սահմանների»,- հավելեց նա՝ շեշտելով, որ ամբողջապես պրոֆեսիոնալ բանակ չի լինելու, նորից օգտվելու են 18 տարեկանների ծառայությունից, բայց անհրաժեշտ է վեց ամիս, որ այդ երիտասարդները դառնան այն զինվորը, որը իրենք ուզում են, այսինքն՝ փոխված մարտավարությամբ, մոտեցումներով, բարոյահոգեբանական վիճակով, և անգամ նախատեսել ենք դրա մոտենալու համար անգամ դպրոցներից սկսել պարապմունքները, ոչ միայն դպրոցներից, այլև տնից։

Խոսելով երկրի հետագա զարգացումից՝ թեկնածուն ասաց, որ առաջին հերթին պետք է տնտեսությունը զարգացվի, արդյունաբերության մասին ինքը չեմ խոսում․ «Գյուղատնտեսության մասին խոսենք։ Թվում է՝ հասարակ է այդ ամենը։ Գիտենք, որ Թուրքիան սուբսիդավորում է ձեռներեցներին, որոնք զբաղվում են գյուղատնտեսությամբ և տեղափոխմամբ, դրա համար Թուրքիայի ապրանքը, սննդամթերքը բավականին էժան են, դրա համար կարողանում է աշխարհի շուկաները գրավել»։

«Մենք առաջարկելու ենք անգամ երկրորդ սենատի ստեղծում, որը համալրված է լինելու մեր արտասահմանի եղբայրների միջոցով։ Այս երկիրը միայն մերը չէ, նրանք նույնպես պետք է մասնակցեն այս պրոցեսին»,- ընդգծեց Ալեքսան Մինասյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել