Եվրո 2020-ի շրջանակներում B խմբի Դանիա-Ֆինլանդիա խաղը հետաձգվել է՝ դեռ առաջին խաղակեսը չավարտված։ Դանիայի հավաքականի առաջատար, Միլանի Ինտերի կիսապաշտպան Քրիստիան Էրիքսենը խաղի ժամանակ կորցրել է գիտակցությունը։
Բժշիկներն անմիջապես հասել են օգնության՝ երկարատև րոպեներ փորձելով նրան ուշքի բերել։ Ֆուտբոլիստին պատգարակով տեղափոխեցին։ Առայժմ հստակ տեղեկություններ չկան նրա առողջական վիճակի մասին։ Խաղը դադարեցվել, այնուհետև հետաձգվել է։
comment.count (0)