Իմ խորը համոզմամբ, մեր թիմակիցների հստակ կարծիքով, քարոզչության կարճ ժամանակաշրջանում և դրանից բավականին առաջ էլ ստեղծվել է մի տպավորություն, որ մարդիկ ունեն մեկ տարբերակ ընտրելու նախկինների կամ ներկաների միջև։ Բնականաբար, նրանք, ովքեր երկար տարիներ ապրել են նախկին կառավարման ժամանակաշրջանում, դժգոհ լինելով նրանցից, հանգեցրել են նրան, որ 2018 թվականի հայտնի իրադարձություններով իշխանության են եկել այօրվա գործողները , և հետևաբար նախկինների վերադարձի դեմն առնելու հնարավորությունը մարդիկ տեսնում են գործող իշխանություններին սատարելու մեջ։ Այս մասին Առաջին ալիքի հետ զրույցում ասաց «Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակի վարչապետի թեկնածու, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ Վերջինս հավելեց․
«Գործող իշխանություններից հուսալքված և վիրավորված մարդիկ, կարծես թե այդ հրամցվող տեղեկատվական հնարքային քարոզչական ձևերի արդյունքում հնարավորություն են տեսնում չեզոքացնելու այս իշխանություններին, ազատվելու նրանցից՝ նախկիններին սատրելով։ Սա կեղծ օրակարգ է, սա հատուկ կազմակերպված պրոցես է, որպեսզի որոշումների կայացման դաշտում հանկարծ չհայտնվեն մարդիկ, ովքեր կապված չեն ո՛չ նախկինների, ո՛չ ներկաների հետ, արատավորված չեն եղել ո՛չ նախկինում, ո՛չ ներկայում։ Ստեղծվող տպավորությունը ունի մեկ բաց, իմ խորը համոզմամբ հենց նույն կարծիք ու տպավորություն ստեղծող ուժերը նաև պատվիրում են սոցիոլոգիական հարցումներ, հրամցնում են մարդկանց հասարակացությանը այդ հարցումների իբր արդյունքները,որոնց վերաբերյալ կա մեկ եզրակացություն, որ հենց այդ տպավորությունը պատրանք է ու կեղծ օրակարգ է»։
Անդրաառնալով այն հարցին, թե ինչ փոփոխություններ է պատրաստվում կուսակցությունն իրականացնել, Ուրիխանյանը նշեց, որ արդեն 1400 կիլոմետրանոց հայ- ադրբեջանական սահմանի պահպանման համար իր հաշվարկներով ժամանակակից ապահովվածության համար անհրաժեշտ է 5-6 միլիարդ դոլարի հասնող գումարին համարժեք մարդկային ռեսուրս, զինամթերք և այլ ծախսեր։
«Եթե մեր դաշնակիցը, ռազմավարական գործընկերը որի հետ փոխգործակցությունը ոչ թե սուրճի սեղանի շուրջ է սկսել, այլ պայամանագրային դրույթների շրջանակում է ամրագրվել, պարտավոր է անել այն ամենն, ինչը բխում է նաև իրենց տարածաշրջանային շահերից։ Եթե ՌԴ-ն շահագրգիռ է , որ Հայաստանի հարավը, մասնավորապես Զանգեզուրը, աներկբայորեն և հավերժ լինեն կայուն ՀՀ և հայ ժողովրդի տիրապետման ներքո, ապա իրենք դրա համր էլ պետք է ապահովեն թվարկածս անհրաժեշտությւոնները։ Այնպես , ինչպես տասնամյակներ շարունակ արվում է հայ- թուրքական սահմանին։ Եթե դա չի արվում նշանակում է, որ գերտերություններից մեկը չի կատարում իր պայմանագրային պարտավորությունները։ Այդպիսի բան կարծում եմ լինել չի կարող և կարծում եմ, նրանց շահերը համադրելի են մեր ազգային և պետական շահերի հետ։ Եթե դա այդպես չէ, ապա ես խորը արհամարհանքով եմ վերաբերում ցանկացած այլ պետության շահերին, լինի դա գործընկեր թե դաշնակից, եթե դրանք չեն համապատասխանում մեր շահերի հետ»,- պատասխանեց Ուրիխանյանը։
Կուսակցության ղեկավարի դիտարկմամբ շատ երկար ժամանակ է ինչ խոսվում է հարևան բարեկամ պետությունների հարաբերությունների պայմանագրային ձևակերպումների մասին, մենք չունենք պայմանագրային ձևակերպումներ մի շարք շատ կարևոր խնդիրների շուրջ, մասնավորապես Վրաստանի հետ։ Ուրխանյանի կարծիքով նաև այս պատճառով էր, որ պատերազմի ժամանակ ունեցանք այնպիսի սարսափելի, անհասկանալի իրավիճակ, երբ Վրաստանը փակեց իր օդային տարածքը, այդ թվում հումանիտար բեռների փոխադրման համար։
«Ընտրվելուց հետո մեկ ամսվա ընթացքում վերացնելու ենք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը։ Մեկ ամսվա կտրվածքով արձակվելու է որոշում, ըստ որի ներդրվելու է պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգը պետական պարտադիր մասնակցությամբ՝ խոցելի խմբերի համար»,- եզրափակեց Ուրիխանյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչ փոփոխություններ են անելու ընտրվելուց հետո։
comment.count (0)