Infocom.am-ը նախաձեռնել է հարցազրույցների շարք՝ նպատակ ունենալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին հանրությանը ներկայացնելու բոլոր քաղաքական ուժերի ծրագրերն ու պատկերացումները ստորեւ նշված հինգ կարեւոր ուղղություններում․
- հետպատերազմյան վերականգնում եւ անվտանգություն,
- ԼՂ հակամարտություն եւ արտաքին հարաբերություններ,
- սոցիալ-տնտեսական վերականգնում,
- ներքաղաքական կայունություն եւ ժողովրդավարություն,
- գիտություն եւ կրթություն։
Հարցազրույցներին մասնակցության հրավեր է ուղարկվել ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր կուսակցություններին եւ դաշինքներին։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է ընտրել՝ ով/ովքեր են պատասխանելու նշյալ թեմաներով հարցերին։
Թեմաների վերաբերյալ կուսակցության/դաշինքի տեսլականը ներկայացնելու համար բանախոսներին տրվել է 5 րոպե ժամանակ:
comment.count (0)