Հայկական ԶԼՄ-ները նենգափոխված լուր են տարածել |fip.am|
05:39 - 18 ապրիլի, 2019

Հայկական ԶԼՄ-ները նենգափոխված լուր են տարածել |fip.am|

fip.am: Ապրիլի 16-ին ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել այն մասին, թե իբր Թուրքիայի կողմից ձեռք բերվելիք ռուսական արտադրության Ս-400 հակաօդային պաշտպանության հրթիռային համալիրները տեղակայվելու են Ադրբեջանում։

Այդ լուրը տարածել են ադրբեջանական իշխանամետ կայքերը՝ haqqin.az, trend.az և interfax.az։ Հայաստանյան լրատվամիջոցներից դրան անդրադարձել է yerkir.am-ը, որի նյութը վերահրապարակվել է blognews.am կայքում։

Ըստ haqqin.az-ի՝ տեղեկության սկզբնաղբյուրը թուրքական ahaber.com.tr կայքն է, որում թեմային անդրադարձել էր քաղաքագետ Օքան Մյուդեռիսօղլուն (Okan Müderrisoğlu)։ Հոդվածագիրն ընդամենը մեկ տողով է անդրադարձել Ս-400 համալիրների հնարավոր տեղափոխմանը Ադրբեջան։ Նշվել էր անգամ, որ դրանք կարող են տեղակայվել Կատարում։ Ըստ նրա՝ դրանց Ադրբեջան տեղափոխումը կարող է լուծում հանդիսանալ ԱՄՆ-ի հետ լարված հարաբերությունների թուլացման հարցում։

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն ապրիլի սկզբին հայտարարել էր, որ Ս-400 համալիրների ձեռք բերումը «արդեն իրականացված գործարք» է։ ԱՄՆ ղեկավարությունը, ի դեմս փոխնախագահ Մայք Փենսի, ավելի վաղ իր դժգոհությունն էր հայտնել Թուրքիայի կողմից ռուսական հրթիռային համալիրների ձեռքբերման առիթով։

Չնայած այս ամենին, տեղեկությունը, որ տարածել են ադրբեջանական կայքերը, ընդամենը նենգափոխված ենթադրություն է մեկ քաղաքագետի կողմից՝ չհաստատված մյուս աղբյուրներից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել