news.am: ԱՄՆ-ը առաջարկել է Վաշինգտոնում անցկացնել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Վարշավայում կայացած ճեպազրույցում։
«ԱԳՆ ղեկավարների վերջին հանդիպումը կայացել է Մոսկվայում, իմ ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ։ Ջանքերի կրկնակի, եռակի սաստկացման դեպքում, Ռուսաստանի հետ համատեղ, կարելի է հակամարտության կարգավորման առաջխաղացման հույս ունենալ ... Երեկ ԱՄՆ-ից հրավեր է ստացվել այցելել Վաշինգտոն, որտեղ պետքարտուղարը նույնպես սեփական ջանքերը կգործադրի հակամարտության լուծման գործում բեկման հասնելու համար»,- ասել է Մամեդյարովը։
comment.count (0)