armenpress.am: «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի ներկայացուցիչ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ ՀՀ-ում ոչ մետաղական հանքերի պաշարները պետք է ծառայեցնել երկրի, հայ ժողովրդի շահերին:
Շիրինյանը Նոյեմբերյանում կայացած քարոզարշավի ընթացքում նշեց, որ ինժեներների հաշվարկներով՝ ՀՀ-ն բազալտի 3000 տարվա պաշար ունի:
«Ոչ մետաղական պաշարներից տրավերտինը և տուֆը վերամշակելով՝ մեր գործարանները տասնյակ տարիներ կաշխատեն և մեկուսիչներ կարտադրեն: Գունավոր մետաղների առումով էլ մենք ունենք աշխարհում եզակի հանքեր, սակայն այդ առումով էլ խնդիր ունենք»,- նշեց Շիրինյանը և հավելեց, որ ՀՀ տարածքում գտնվող հանքերը պետք է լինեն բացառապես պետական և ոչ թե մասնավորինը:
Նա ընդգծեց, որ պետք է գույքագրում անել, որպեսզի պարզ լինի, թե հանքերը քանիսն են և ինչ տեսակների են:
Նրա խոսքով՝ ՀՀ ռազմավարական օբյեկտները պետք է լինեն կամ ամբողջությամբ պետական, կամ 50+1 ձևաչափով, երբ պետությունը հսկիչ ծրար ունենա:
comment.count (0)