Հունիս 20-ին հնարավորություն է ստեղծվել պատմությունից դասեր քաղելով վերջ տալ երկրի պառակտությանը․ Էդմոն Մարուքյանի ուղերձը
16:30 - 18 հունիսի, 2021

Հունիս 20-ին հնարավորություն է ստեղծվել պատմությունից դասեր քաղելով վերջ տալ երկրի պառակտությանը․ Էդմոն Մարուքյանի ուղերձը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հանդես է եկել հայ ժողովրդին ուղղված ուղերձով:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ուղերձը․

«Հայոց պատմությունը ցույց է տալիս, որ երբ մեր իշխանական տները արտաքին սպառնալիքները թողած  միմյանց դեմ են պայքարել, միմյանց դեմ են կռվել, թշնամին օգտվելով այդ իրավիճակից հարձակվել է մեր պետականության, թագավորության վրա, և անկում է ապրել  համ թագավորությունը, համ իշխանական տները։ Հարյուրամյակներ անց, հայ ժողովուրդը ձեռք է բերում պետականություն, այդ օրվանից  30 տարի անց հայ ժողովուրդը կրկին պառակտված է, իրար ատող խմբերով, իրար դեմ պայքարելով, և թշնամին կրկին օգտվում է հայ ժողովրդի ներքին պառակտվածությունից և թուլությունից։

Կրկին հայ ժողովուրդը իր պատմությունից դասեր չքաղելով պայքարում է իրար դեմ, ատելության, բռնության քարոզչություն, որն ըստ էության հասել է իր գագաթնակետին։ Հունիս 20-ին հնարավորություն է ստեղծվել պատմությունից դասեր քաղելով վերջ տալ երկրի պառակտությանը, ատելությանը, բռնության քարոզին և այս անհաշտ միջավայրին։ Սիրելի հայրենակիցներ, հունիսի 20-ին գնացեք ընտրական տեղամասեր, վերցրեք 9-րդ քվեաթերթիկը և ասեք, որ դուք համերաշխության, համախմբման և երկրի հերսում հաշտությունը վերականգնելու կողմնակից եք: Եվ մենք, ձեռր լիազորությամբ կձևավորենք ազգային միասնության կառավարություն, որը երկիրը դուրս կհանի այս ծանր, բարդ իրավիճակից, դեպի զարգացում։ Աստված պահապան բոլորիս»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել