Քվեարկել եմ, որ ուժեղ ապրեք, չվախենաք, հզոր լինեք: Երևանի 9/46 ընտրատեղամասում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ազատական» կուսակցության ցուցակի առաջին համար, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։
Անդրադառնալով ընտրատեղամասերից մեկում հնչած կրակոցների և առկա լարվածության՝ Բաբայանն ասաց․ «Մարդիկ պետք է հանգստանան, ընտրություն է, ոչ դրանով սկսվում է, ոչ էլ ավարտվում։ Ժողովուրդն է, մեկ է, որոշում։ Լարվածություն լինելու է, որովհետև 26 կուսակցությունից 3-4-ը անցնելու է, մնացածը պարտվեն։ Մարդիկ չարչարվել են ու ժողովրդի վստահությունը չեն ստացել, պիտի լարված լինեն»։
Սամվել Բաբայանը նաև հավելեց, որ չի հավակնում վարչապետի պաշտոնին, իսկ իրենց ուժին տեսնում է պաշտպանության ոլորտում։
comment.count (0)