«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ցուցակի 3-րդ համար Նարինե Մարտիրոսյանին քվեարկությունից հետո 6/31 ընտրատեղամասից դուրս գալուց բերման են ենթարկել»,-այս մասին Ֆեյսբուքայն իր էջում գրել է «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը:
Նա նաեւ նշել է, որ քաղաքացիական հագուստով ոստիկանները մոտենալով Մարտիրոսյանին՝ հարցրել են, թե արդյոք Նարինե Մարտիրոսյանն է, դրական պատասխան ստանալուց հետո բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին:
«Քիչ առաջ կապ հաստատեցի տիկին Մարտիրոսյանի հետ, նշեց, որ ներողություն են խնդրել կատարվածի համար: Դատապարտում ենք իրավապահ մարմինների նման ոչ պրոֆեսիոնալ գործելաոճը:
Հ.Գ. Հանցագործներին թողել քաղաքակիրթ քաղաքացիներին ու թեկնածուներին եք բերման ենթարկում»,-գրել է նա:
comment.count (0)