hetq.am: Արմավիրի մարզի Լեռնամերձ համայնքում նախնական հաշվարկով առավելագույն ձայներ ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Վերջինիս օգտին քվեարկել է 111 ընտրող։
Գյուղն ունի 382 ընտրող, որից քվեարկությանը մասնակցել է 168-ը կամ 43,5%-ը։
Երկրորդ տեղում Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն է, որի օգտին քվեարկել է 36 ընտրող։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկել է 6 ընտրող, իսկ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի օգտին՝ 7, «Լուսավոր Հայաստանի» օգտին՝ 2 ընտրող և այլն։
Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքը ոչ մի քվե չի ստացել։
Անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ։ Ընտրողը շրթներկով համբուրել էր ՔՊ կուսակցության քվեաթերթիկը։
Հաշվարկին մասնակցում էին նաև ԵԱՀԿ-ից երկու դիտորդ։
comment.count (0)