Մանդատները բաշխվում են բացառապես այն կուսակցությունների միջև, որոնք ԸՕ սահմանված կարգով պետք է ստանան դրանք. Մուկուչյան |1lurer.am|
11:02 - 21 հունիսի, 2021

Մանդատները բաշխվում են բացառապես այն կուսակցությունների միջև, որոնք ԸՕ սահմանված կարգով պետք է ստանան դրանք. Մուկուչյան |1lurer.am|

1lurer.am: Մանդատները բաշխվում են բացառապես այն կուսակցությունների միջև, որոնք Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով պետք է ստանան այդ մանդատները: Նրանց փոխարեն այլ ուժի այդ մանդատները փոխանցվել չեն կարող՝ լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նա անդրադարձավ ընտրությունների արդյունքների հաշվարկի ժամանակ մի շարք տեղամասերի հոսանքազրկմանը: «Փորձում էինք համապատասխան ծառայությունների միջոցով առավելագույնս կարճ ժամկետներում իրականացնել վերականգնում: Տեխնիկական սարքավորումների աշխատանքի հետ կապված խափանումներ չենք ունեցել, որովհետև կային համապատասխան մարտկոցներ, որոնք հնարավորություն էին տալիս նույնիսկ հոսանքազրկման դեպքում շարունակել աշխատանքը: Խնդիր էր լինում տեսախցիկների հետ կապված, որոնք անջատվում էին, բայց վերականգնվելու պարագայում դրանք ըստ էության վերականգնվում էին»,- ասաց Մուկուչյանը: Պատահակա՞ն էին արդյոք հոսանքազրկումները՝ Մուկուչյանը նշեց, թե նման դատողություն անելու համար պետք է լուրջ հիմքեր ունենալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել