news.am։ Պետական վերահսկողության ծառայությունն ավարտել է երկու ջրօգտագործող ընկերություններում իրականացվող ուսումնասիրությունը, դրանք են Արմավիր եւ Էջմիածին ջրօգտագործողները: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
«Երկուսի մոտ էլ հայտնաբերվել է ավելի քան 1մլրդ դրամի խախտումներ: Կատարվել են 2014-2018թթ. գործունեությանը վերաբերող ուսումնասիրություններ, վերականգնման է ենթակա ավելի քան 2 մլրդ դրամ գումար»,- ասաց նա:
Նա նաեւ նշեց, որ մնացած աշխատանքները շարունակվում են «ավելի լավ որակով ու թափով»:
comment.count (0)