Արմեն Սարգսյանն ու Հայկ Չոբանյանը քննարկել են գիտատեխնիկական ու տեխնոլոգիական ոլորտների զարգացման հեռանկարները
14:16 - 25 հունիսի, 2021

Արմեն Սարգսյանն ու Հայկ Չոբանյանը քննարկել են գիտատեխնիկական ու տեխնոլոգիական ոլորտների զարգացման հեռանկարները

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի  հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Հանդիպմանն անդրադարձ է եղել մեր երկրում գիտատեխնիկական ու տեխնոլոգիական ոլորտների զարգացման ներուժին ու հեռանկարներին:

Նախարարի պաշտոնակատարը նախագահ Սարգսյանին է ներկայացրել բարձր տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող ընթացիկ և նախատեսվող ծրագրերը:

Քննարկվել են նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում միջազգային և տեղական ընկերությունների հետ համատեղ նախագծերի իրականացման հնարավորություններն ու ուղղությունները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել