azatutyun.am։ Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) Դավիթ Սանասարյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց լրատվամիջոցների լուրերը, համաձայն որի, նա որպես կասկածյալ է ներգրավվել ԱԱԾ-ում քննվող քրեական գործով, որն առնչվում է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին առերևույթ ապօրինի միջամտելու և օրինական ձեռնարկատիրական գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու դեպքերին։
Հարցին՝ իրեն ներգրավել են որպես կասկածյալ, Սանասարյանն ասաց՝ նախաքննական գաղտնիք է և հավելեց՝ գործին չվնասելու համար չի կարող որևիցե տեղեկություն տալ։
Իսկ թե կանչե՞լ են իրեն հարցաքննության՝ հարցին ի պատասխան Սանասարյանը արձագանքեց՝ այս փուլում ոչինչ չի ասելու. «ԱԱԾ-ից տեղեկացեք»։
Պետական վերահսկողական ծառայության Դավիթ Սանասարյանը հավելեց՝ ինքն է կոչ արել ԱԱԾ-ին նախաքննության փուլում զգույշ լինել, և գործին չվնասելու ինքն էլ չի կարող տեղեկություն տալ։
«Կսպասենք մինչև ԱԱԾ-ն պաշտոնական տեղեկատվութուն հայտնի։ Ես շահագրգռված եմ, որ ամբողջությամբ այս գործը բացահայտվի և որ մեղավորները պատասխանատվությնա ենթարկվեն, - փոխանցեց Սանասարյանը։
comment.count (0)