armtimes.com: 2018 թվականին 2017 թվականի համեմատ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցչական ծախսերը նվազել են 14%-ով:
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի իրականացրած՝ ՊՆ գնումների մոնիթորինգի արդյունքները:
Համաձայն դրանց, եթե 2017-ին ՊՆ ներկայացուցչական ծախսերը կազմել են 337 մլն դրամ, ապա նախորդ տարում այդ թիվը կազմել է 290 մլն դրամ:
Ընդ որում, ՊՆ ընդհանուր գնումների առյուծի բաժինն իրականացվել է բաց մրցույթների միջոցով. այդպիսի գնումների մասնաբաժինը կազմել է 47%-ը, մինչդեռ 2017-ին բաց մրցույթի միջոցով կատարված գնումների կազմել են ընդհանուրի ընդամենը 0.1%-ը:
comment.count (0)