Քաղաքացիների ջրափնյա հանգիստը կազմակերպելու նպատակով հուլիսի 10-ից սկսում են գործել «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի երեք հանրային լողափերը: ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը հորդորում է Վարդավառի տոնակատարություններին և առհասարակ չաղտոտել շրջակայքը: Նախարարի պաշտոնակատարը հիշեցրել է հանրային լողափերի հասցեները.
1.Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63-րդ կմ-ից դեպի ափամերձ հատված, 1,39 հա)
2.Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 66,5 կմ-ից դեպի թերակղզու ափամերձ հատված, 1,82 հա)
3.Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63 կմ-ից դեպի ափամերձ հատված, 5 հա)
Հանրային լողափեր քաղաքացիների մուտքն ազատ է։ Գործում են հետևյալ անվճար ծառայությունները՝ ավտոկայանատեղի, շվաքարաններ, հանդերձարաններ, սանհանգույցներ: Հանրային լողափերում կիրականացվի ջրափրկարարական ծառայություն, կգործեն բուժկետեր և կապահովվի հասարակական կարգի պահպանություն։
«Եվս մեկ անգամ հորդորում եմ վաղը՝ Վարդավառի տոնակատարությունների ժամանակ, և առհասարակ, հանրային լողափերում ձեր հանգիստը կազմակերպելիս չաղտոտել շրջակայքը, աղբը թափել հատուկ աղբի համար նախատեսված աղբամանների մեջ և խնամքով վերաբերվել շրջակա միջավայրին»,-նշել է Պետրոսյանը:
comment.count (0)