Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցները յուրացնելու վերաբերյալ: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«Այսօր հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ կապված Հայաստան համահայկական հիմնադրամին նվիրավերված գումարների յուրացման հետ։
Հիշեցնեմ, որ Հիմնադրամում հավաքված գումարներից 105,000,000 ՀՀ ԱՄՆ դոլար գումար փոխանցվել է ՀՀ կառավարությանը և տարբեր պաշտոնյաների կողմից կանխիկացման միջոցով յուրացվել։
Այս քայլը հակաիրավական լինելուց բացի՝ ծայրահեղ հակաբարոյական է, աշխարհասփյուռ հայության կողմից հավաքված գումարներով պետք է տներ, մանկապարտեզներ, դպրոցներ կառուցվեին, մինչդեռ այդ գումարների ճակատագիրը մնացել է անհայտ։
Մենք հետևողական ենք լինելու և բոլոր այն անձինք, ովքեր նվիրաբերություն են կատարել հիմնադրամին կարող են վստահ լինել, որ յուրացված գումարները հետ են վերադարձվելու և ծախսվելու են ըստ նշանակության, իսկ դրանք յուրացրած անձինք կանգնելու են պատասխանատվության առջև»,- գրել է փաստաբանը։
comment.count (0)