Ռուսաստանի ԱԳՆ-ն հաստատել է Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ հանդիպման անցկացումը |news.am|
13:24 - 11 ապրիլի, 2019

Ռուսաստանի ԱԳՆ-ն հաստատել է Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ հանդիպման անցկացումը |news.am|

news.am: ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է ապրիլի 15-ին Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպան անցկացումը:

«Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ինչպես նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարարը (Էլմար Մամեդյարով) եւ Հայաստանի արտգործնախարարը (Զոհրաբ Մնացականյան) ապրիլի 15-ին Մոսկվայում հանդիպում կանցկացնեն,  այն նվիրված կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերին», - ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա նշել է, որ այս հանդիպմանը կմասնակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել