Երևանի կենտրոնում ավտոկայանատեղերի վճարը պետք է թանկանա: Այդ մասին հայտարարել է Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը «Ազատության» եթերում:
Մնացականյանն ասել է, որ Երևանի կենտրոնը մեքենաների համար չէ, այլ քաղաքացիների, հետիոտների համար է:
Թաղապետը, սակայն, այդ նորամուծության ժամկետները չի նշել: «Հիմիկվանից ասում եմ՝ կենտրոնում ավտոկայանատեղերի վճարը պետք է թանկանա», - հավելել է նա։
Անդրադառնալով վճարներին՝ Մնացականյանն ասել է, որ հիմա օրական 35 դրամ են վճարում, մինչդեռ, Մոսկվայում, օրինակ, վարձը մոտ 25-30 դոլար է:
«Հասկանում եմ, որ համաչափ չեն աշխատավարձերը», - հավելել է Մնացականյանը:
comment.count (0)