Հակառակորդը փորձել է  դիրքային առաջխաղացում ապահովել Սև լճի հատվածում, սակայն ետ է շպրտվել ելման դիրքեր
11:11 - 16 օգոստոսի, 2021

Հակառակորդը փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել Սև լճի հատվածում, սակայն ետ է շպրտվել ելման դիրքեր

Օգոստոսի 16-ի գիշերը ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել:

Հայ դիրքապահներն իրականացրել են հակազդող գործողություններ, ինչի արդյունքում հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ընթացքում հակառակորդը տվել է առնվազն մեկ զոհ: Հայկական կողմից տուժածներ չկան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել