Մանե Թանդիլյանը Ներքին Խնձորեսկում հանդիպել է տեղահանված արցախցիների հետ
16:03 - 22 օգոստոսի, 2021

Մանե Թանդիլյանը Ներքին Խնձորեսկում հանդիպել է տեղահանված արցախցիների հետ

«Երեկ այցելել էի Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնք»,- գրել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում:
 
«Սահմանամերձ այս բնակավայրում ժամանակավորապես ապաստանել են նաև Արցախից տեղահանված մեր արցախցիները: Այցելության նպատակը հստակ էր՝ տեղում ծանոթանալու և լսելու նրանց հուզող խնդիրները:
Այցելության շրջանակում եղա նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և «Նիյր իսթ ֆաունդեյշնի» համաֆինանսավորմամբ հիմնադրված «Հայի ուժը» սոցիալական ձեռնարկությունում, որտեղ էլ հանդիպեցի տեղահանված մեր արցախցիներին, ովքեր բազմաթիվ դժվարությունների հաղթահարման միջոց ընտրել են աշխատանքը:
 
Գոտեպնդող ու ոգեշնչող է արցախցու անկոտրուն ու վճռական կամքը՝ ապրելու ու ապրեցնելու մեր երկիրը»,- գրել է Մանե Թանդիլյանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել