«Ինքնիշխան Հայաստան», Հայաստանի եվրոպական և պահպանողական կուսակցությունները հայտարարություն են տարածել, որում նշվում է․
«ՀՀ և ՌԴ արտգործնախարարների համատեղ ասուլիսի ընթացքում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների մասին ՌԴ արտգործնախարարի հնչեցրած մոտեցումը վերջնականապես պարզ է դարձնում, որ՝
1. Հայ ռազմագերիները պատանդ են ռուս-թուրքական հարավկովկասյան պրոյեկտի իրականացման ձեռքին:
2. Հայ ռազմագերիները ռուս-ադրբեջանական լրացուցիչ լծակ են Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական կենսական օրակարգերից Հայաստանի հանրության և քաղաքական դասի ուշադրությունը շեղելու և ցրելու համար:
Ըստ այսմ՝ դատապարտելով ՌԴ արտգործնախարարի մանիպուլյատիվ հայտարարությունը՝ միջազգային քաղաքական, տնտեսական, մշակութային, սպորտային կառույցներում ՀՀ ներկայացուցիչներին, հայկական հասարակական և քաղաքական կազմակերպություններին, Հայ առաքելական, կաթոլիկ և բողոքական եկեղեցիներին, գիտական, մշակութային և հանրային հայազգի գործիչներին կոչ ենք անում իրենց ամբողջ ներուժն օգտագործել միջազգային հանրության և կառույցների միջոցով ռուս-թուրքական և ռուս-ադրբեջանական պատանդառման հակաքաղաքակրթական-ահաբեկչական նախագիծը տապալելու և հայազգի մարդկանց ազատությունն օր առաջ ապահովելու նպատակով:
Միքայէլ Հայրապետեան ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Տիգրան Խզմալյան ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Դավիթ Սանասարյան «ԻՆՔՆԻՇԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ»,-նշված է հայտարարության մեջ։
comment.count (0)