Կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց երեք ընկերությունների գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման համար:
«ՍԱԹԵՆԿԱՐ» ՍՊ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կարի արտադրության մեջ։ Նախատեսվում է իրականացնել 200 մլն դրամի ներդրում, ներկայումս առկա է 55, կավելացվի նաև 10 նոր աշխատատեղ:
«ՏԱՎՈՒՇ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են բանվորական ձեռնոցների արտադրության մեջ։ Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1.5 մլրդ դրամի կապիտալ ներդրում և 8 մլրդ 48 մլն դրամի հումքի ձեռքբերում: Ընկերությունում աշխատում են 600 աշխատակիցներ, կավելացվեն ևս 300-ը 150 հազար դրամ միջին աշխատավարձով:
«ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊ ընկերության կողմից երկրվելու է կտոր 437 մլն 760 հազար դրամ լրացուցիչ արժեքով:
comment.count (0)