Ի դեմս Բուլղարիայի՝ Հայաստանն ունի հուսալի գործընկեր. Սվետլան Ստոևին շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին
19:57 - 21 սեպտեմբերի, 2021

Ի դեմս Բուլղարիայի՝ Հայաստանն ունի հուսալի գործընկեր. Սվետլան Ստոևին շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին

Բուլղարայի արտաքին գործերի նախարար Սվետլան Ստոևը ՀՀ ազգային տոնի՝ Անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ իր գոհունակությունը հայտնելով հայ-բուլղարական գերազանց և բարեկամական հարաբերությունների կապակցությամբ: Այդ մասին հաղորդում են ՀՀ ԱԳՆ-ից:

«Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձը հրաշալի առիթ է հայտնելու իմ գոհունակությունը մեր երկրների և ժողովուրդների միջև գոյություն ունեցող գերազանց և բարեկամական հարաբերությունների կապակցությամբ, որոնք կառուցված են հինավուրց պատմական և մշակութային կապերի հիմքի վրա», - նշել է Բուլղարիայի արտգործնախարարը՝ հավաստիացնելով, որ ի դեմս Բուլղարիայի Հանրապետության՝ Հայաստանն ունի հուսալի գործընկեր, որն աջակցում է ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին Հայաստանում և Եվրամիության հետ հարաբերությունների խորացման քաղաքականությանը:

Միևնույն ժամանակ, Բուլղարիան, ըստ Սվետլան Ստոևի, ցանկանում է զարգացնել ակտիվ երկխոսությունը Հայաստանի հետ՝ հանուն բուլղար և հայ ժողովուրդների շահերի ու բարեկեցության:

«Համոզված եմ, որ մեր Արտգործնախարարությունների միջև հաստատված լավ կապերը կշարունակեն նշանակալի գործոն լինել մեր միջպետական համագործակցության բարեհաջող, արգասաբեր և կառուցողական զարգացման գործում», - նշել է Բուլղարիայի արտգործնախարարը՝ առողջություն և ամենայն բարիք մաղթելով իր հայ գործընկերոջը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել