armtimes.com: Պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակն ինձ այնքան է մտահոգում, որ պարոն Չարչյանը գրեթե ժամեր չի անցկացրել խցում և անընդհատ եղել է բժիշկների հսկողության ներքո»:
Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։
Ինչ վերաբերում է Չարչյանին այցելելուն, նախարարն ասաց՝ քաղաքական ընտրությամբ որևէ մեկին այցելելը կլիներ շատ խտրական։
«Մեր հոգատարությունը պարոն Չարչյանի նկատմամբ եղել է բացառիկ։ Ես գրեթե ամենօրյա ռեժիմով ստացել եմ զեկուցումներ, զբաղվել ենք ու ամեն ինչ արել ենք օրինականությամբ։ Եվ հիմա պարոն Չարչյանի առողջությանը, ըստ վերջին զեկուցումների, որևէ վտանգ չի սպառնում»,- ասաց Անդրեասյանը:
comment.count (0)