Գևորգ Լոռեցյանը կմնա կալանավորված. դատարանը մերժեց 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել նախկին փոխնախարարին |factor.am|
17:55 - 11 հոկտեմբերի, 2021

Գևորգ Լոռեցյանը կմնա կալանավորված. դատարանը մերժեց 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել նախկին փոխնախարարին |factor.am|

factor.am: Կաշառք պահանջելու համար մեղադրվող ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի փաստաբան Լևոն Սահակյանն այսօր Լոռեցյանի նկատմամբ կիրառված կալանավորումը վերացնելու և 5 միլիոն գրավով փոխարինելու մասին միջնորդություն ներկայացրեց։

2018-ի հոկտեմբերից պաշտոնավարած Գևորգ Լոռեցյանը մեղադրվում է «Լուառ» և «Էլիտ Սպորտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից 2 մլն դրամ կաշառք պահանջելու համար։ Փոխնախարար Լոռեցյանին սպասարկող վարորդ Էդուարդ Հովհաննիսյանը մեղադրվում է Լոռեցյանին օժանդակելու, իսկ Հրաչիկ Քանանյանը՝ կաշառք տալու համար։ Գևորգ Լոռեցյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Դատարանը մոտ կես ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո վերադարձավ և հայտնեց, որ միջնորդությունը մերժելու մասին որոշում է կայացվել։ Ըստ դատավոր Արտուշ Գաբրիելյանի՝ Լոռեցյանին առաջադրված մեղադրանքը ծանր է և թույլ չի տալիս փոխել խափանման միջոց կալանավորումը։

Առավել մանրամասն՝ factor.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել