Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ 5-րդ բանակային զորամիավորման N զորամասում, պատրաստության պլանի համաձայն, անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն:
Զորավարժությունն անցկացվել է երեք փուլով. զորամասը բերվել է մարտական պատրաստության աստիճանի, այնուհետև պայմանականորեն իրականացվել է հարձակողական մարտի նախապատրաստում և վարում:
«Զորավարժությունների նպատակն էր ստուգել պատրաստականության տարբեր աստիճանի բերելու ընթացքը, ամրապնդել ստորաբաժանումների հրամանատարների ու կառավարման մարմինների գործնական ունակությունները, ուսուցանել և կատարելագործել գործողությունների ընթացքում պաշտոնատար անձանց ֆունկցիոնալ պարտականությունների կատարման կարգը՝ ըստ մարտական հաշվարկների», - ասված է հաղորդագրությունում:
ՀՀ պաշտպանության նախարարություն
comment.count (0)