Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է NDI-ի ծրագրով խորհրդարանում պրակտիկա անցնող երիտասարդներին
20:52 - 14 հոկտեմբերի, 2021

Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է NDI-ի ծրագրով խորհրդարանում պրակտիկա անցնող երիտասարդներին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 14-ին հյուրընկալել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) կողմից իրականացվող ծրագրի շրջանակում Հայաստանի Ազգային ժողովում պրակտիկա անցնող երիտասարդներին:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ողջունելով ծրագրի մասնակիցներին, համոզմունք է հայտնել, որ նրանց հետաքրքիր եւ ուսանելի կլինի երկրի  օրենսդիր մարմնում: Ալեն Սիմոնյանը կարեւորել է այն հանգամանքը, որ երիտասարդներն ուսումնական փորձառություն են անցնելու եւ՛ իշխանական, եւ՛ ընդդիմադիր խմբակցություններում, ինչը նրանց հնարավորություն կտա համադրել եւ հասկանալ երկու թեւերի աշխատանքի ոճն ու առանձնահատկությունները:

«Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է քաղաքական գործիչ եւ քաղաքացի հարաբերություններին՝ կարեւորելով հաճախակի հանդիպումներն ու շփումները քաղաքացիների հետ: Ըստ Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացիների ցանկությունն է լսելի լինել:

Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Նիքոլսը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար եւ տեղեկացրել, որ ծրագիրը կշարունակվի նաեւ 2022 թվականին:

NDI-ի խորհրդարանի ծրագրի ղեկավար Հովհաննես Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին ընդունելության համար եւ ներկայացրել ծրագրի էությունը»,- ասվոըմ է հաղորդագրության մեջ:

 Ազգային ժողովում պրակտիկայի ծրագիրը տասն ամիս տեւողությամբ է, ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից, իրականացնում է Ազգային ժողովրդավարության ինստիտուտը (NDI): Ծրագիրն ամեն տարի հավաքագրում է 27 պրակտիկանտ՝ նպատակ ունենալով Հայաստանի երիտասարդներին ծանոթացնելու խորհրդարանի աշխատանքներին: Վերջիններս աջակցում են խմբակցություններին, պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին եւ ԱԺ աշխատակիցներին օրենսդրական հետազոտությունների, քաղաքացիների ներգրավվածության եւ հաղորդակցության աջակցության հարցերում:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել