ՌԴ ԱԳՆ-ը նախազգուշացում է հրապարակել Ադրբեջան մեկնելու մտադրություն ունեցող ռուսաստանցիների համար, որոնք հայկական ծագման անուղղակի կամ ուղղակի նշաններ ունեն՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Չնայած ռուսական կողմի բազմաթիվ կոչերին, շարունակվում է հայկական արմատներով Ռուսաստանի քաղաքացիների մուտքի արգելումը Ադրբեջանի Հանրապետություն»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ կայքի «Նախազգուշացումներ ռուսաստանցիների համար» բաժնում։
Խորհրդատվության մեջ ասվում է, որ «լեռնայինղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելու պատրվակով Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը շարունակում է մերժել երկրի տարածք մուտք գործել այն անձանց, անկախ քաղաքացիությունից, ովքեր հայկական ծագման ուղիղ կամ անուղղակի նշաններ ունեն»։
«Դա բացատրվում է այդ անձանց անձնական անվտանգությունը ապահովելու անհնարինությամբ»,- նշում է ՌԴ ԱԳՆ-ը։
Ինչպես ասվում է փաստաթղթում, «Ադրբեջանի Հանրապետություն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների այցելությունների հանդեպ էթնիկ ցուցանիշներով խտրական գործողությունների անթույլատրելիության մասին ադրբեջանական կողմին ռուսական կողմի բազմաթիվ դիմումները անտեսվում են»։ «Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ հաստատակամորեն խորհուրդ ենք տալիս ռուսաստանցիներին Ադրբեջան մեկնելու դեպքում հանգամանորեն մտածել հնարավոր վտանգների մասին»,- ասվում է փաստաթղթում։
comment.count (0)