Մադրիդում թունավոր ձեթի համախտանիշից տուժած անձինք գրավել են «Պրադոյի» սրահներից մեկն ու սպառնում են ինքնասպան լինել |tert.am|

tert.am: Մադրիդում 6 անձ գրավել է «Պրադո» թանագարանի սրահներից մեկը, նրանք սպառնում են ինքնասպան լինել՝ դեղահաբեր ընդունելով, եթե երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը չկատարի իրենց պահանջը:

Ինչպես տեղեկացնում է 20minutos.es-ը, նրանք պահանջում են, որ վարչապետը համաձայնի մինչև ամսվա վերջ հանդիպել իրենց ներկայացնող միության հետ: Խոսքն այսպես կոչված՝ թունավոր ձեթի համախտանիշից տուժած մարդկանց մասին է: Տվյալ համախտանիշն առաջացել է 1981 թվականին հիվանդության տարածման հետևանքով, երբ Իսպանիայում կանճրակի (ռեփսի) ձեթից զանգվածային թունավորում է տեղի ունեցել: Այն ժամանակ միավորման ներկայացուցիչների խոսքով՝ կարող էր մոտ 4000 մարդ մահանալ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն