Քննարկվում է խնայբանկում ներդրած ավանդների դիմաց նաև արցախցիներին փոխհատուցում տրամադրելու hարցը |armenpress.am|
11:49 - 05 նոյեմբերի, 2021

Քննարկվում է խնայբանկում ներդրած ավանդների դիմաց նաև արցախցիներին փոխհատուցում տրամադրելու hարցը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քննարկում է նախկինում ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրած ավանդների դիմաց փոխհատուցում տալու ծրագրի շահառու դարձնել նաև Արցախի հայրենակիցներին:

Այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ԱԺ  աշխատանքի եւ սոցիալական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկմանը:

Նախարարն անդրադառնալով «ՎՏԲ Հայաստան» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող և նախկինում ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 93 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների փոխհատուցման ծրագրին՝ ասաց. «2020-ի փաստացի ծախսը կազմել է 1 մլրդ 211 մլն 864 հազար դրամ՝ 5 878 շահառուի համար: 2021-ի պետբյուջեով այս նպատակով հատկացվել է 1 մլրդ 212 մլն դրամ՝ 8 125 շահառուի համար: 2022-ի համար նախատեսվում է 1 մլրդ 515 մլն դրամ, որի շրջանակում փոխհատուցում կտրամադրվի շուրջ 7 900 շահառուի»:

2022-ից ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք կտրվի նաև մինչև 1939 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված ավանդատուներին: Մինչ այս այդ իրավունքը տրված էր մինչև 1938 թվականի դեկտեմբերի 31-ը ծնվածներին: «Նաև քննարկում ենք այս ծրագրի շահառու դարձնելու Արցախի մեր հայրենակիցներին, որոնք խնայբանկում ավանդներ ունեն: Դա գտնվում է քննարկման փուլում»,- ասաց նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել