armenpress.am: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ինքնամեկուսացված է: ԱԺ-ում 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այդ մասին նշեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը:
«Երևանի քաղաքապետը նախատեսում էր անձամբ գալ և ներկայացնել բյուջեն, հաշվի առնելով ներկայիս համաճարակը, կորոնավիրուսը մտավ իրենց տուն էլ: Ներկայում իր կինը և երեխաները վարակվել են կորոնավիրուսով: Գտնվելով վտանգավոր գոտում՝ չի ցանկանում վտանգել մյուսների կյանքը: Նա մեկուսացված է, ոչ ոքի հետ շփման մեջ չի գտնվում»,- ասաց փոխքաղաքապետը:
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Հայկ Մարությանը պետք է ներկայացներ 2022 թվականի ՀՀ պետական բյուջեի քաղաքապետարանի ծախսերն ու եկամուտները:
comment.count (0)