Առաջին անգամ վարչական իրավախախտում կատարած անձը կենթարկվի նվազագույն տուգանքի |24news.am|
13:25 - 11 մարտի, 2019

Առաջին անգամ վարչական իրավախախտում կատարած անձը կենթարկվի նվազագույն տուգանքի |24news.am|

Վարչական իրավախախտումների մասին Պետեկամուտների կոմիտեի նախաձեռնած փոփոխությունների արդյունքում առաջին անգամ վարչական իրավախախտում կատարած անձը կենթարկվի նվազագույն տուգանքի:

Lրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով հարկային վարչարարության բարեփոխումների, օրենսդրական նախաձեռնությունների գործընթացը, ասել է Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանը: «Այս փոփոխությունն իրականացնում ենք ապահովելու համար վարչարարության համաչափությունը»,- ասել է նա:

Հայրենադարձության խոչընդոտների վերացման արդյունքում էլ կվերանայվի 5 տարվա մշտական բնակության ցենզը: «Բազմաթիվ հայրենակիցներ ունենք, ովքեր հունիս-հուլիս ամիսներից մշտական բնակություն հաստատելու նպատակով վերադառնում են Հայաստանի Հանրապետություն և խնդիր են ունենում օրենքի դրույթի հետ: Մեր հայրենակիցը նախկինում առնվազն 5 տարի պետք է մշտական բնակություն ունենար այլ երկրում, որպեսզի օգտվեր արտոնյալ համակարգից իր անձնական օգտագործման ապրանքները առանց մաքսազերծման ներմուծելու համար: Մենք հիմա այս դրույթն ենք փոխում, որպեսզի հայրենադարձության հետագա փուլն ավելի հեշտ հաղթահարենք, և մեր հայրենակիցները օրենսդրական խոչընդոտների չհանդիպեն»,- ասել է ՊԵԿ նախագահի տեղակալը:

24news.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել