Քուվեյթի կառավարությունը հրաժարականի խնդրագիր է տվել |armenpress.am|
17:09 - 08 նոյեմբերի, 2021

Քուվեյթի կառավարությունը հրաժարականի խնդրագիր է տվել |armenpress.am|

armenpress.am: Քուվեյթի կառավարությունը՝ շեյխ Սաբահ Հալեդ ալ Համադ աս Սաբահի գլխավորությամբ հրաժարականի խնդրագիր է տվել երկրի էմիր շեյխ Նավաֆ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահին: Նոյեմբերի 8-ին այդ մասին հաղորդել է տեղական Al Qabas թերթը։

«Կառավարության նիստն ավարտվեց մի քանի րոպե առաջ: Նախարարները որոշում ընդունեցին հրաժարականի խնդրագիր տալ երկրի ամբողջ քաղաքական ղեկավարությանը»,- մեջբերում է հրատարակությունը աղբյուրի խոսքը: Իշխանության գործադիր մարմնի որոշման պատճառների մասին չի հաղորդվում:

Մինչդեռ հրաժարականի խնդրագիրն ընդունվել է խորհրդարանի եւ նախարարների կաբինետի, այսինքն՝ այսպես կոչված երիտասարդ եւ ծեր ընտրախվի միջեւ հարաբերություններում շարունակվող ճգնաժամի ֆոնին: Դեկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ 50-տեղանոց Ազգային ժողովի (խորհրդարանի) կազմը նորացվել է 60 տոկոսով: Արդեն հունվարին խորհրդարանական հարցապնդմանը համապատասխան , որը պատշպանել են 30 պատգամավորներ, որոշում է ընդունվել վարչապետ Սաբահ Հալեդ ալ Համադ աս Սաբահին Ազգային ժողով կանչելու մասին, պատգամավորները նրան մեղադրել են նախարարական պաշտոնների համար ոչ որակյալ եւ մասամբ պրովոկացիոն անձանց ընտրելու մեջ:

Հունվարի 13-ին նախարարների կաբինետը հրաժարական է տվել՝ չհասցնելով աշխատել անգամ մեկ ամիս, իսկ մարտի 2-ին էմիրի հրամանագրով կազմվել է նոր կառավարություն:

Բացի դրանից, ապրիլին 22 պատգամավորներն առաջադրել են խորհրդարանի գործող նախագահ Մարզուք Ալի ալ Ղանիմին պաշտոնից հեռացնելու հարցապնդում այն բանի հիման վրա, որ նա, նրանց խոսքով՝ խախտել է Սահմանադրությունը՝ վարչապետին տրամադրելով անձեռնմխելիություն եւ դրանով իսկ հնարավորություն խուսափեու դատախազության պահանջով հարաքննություններց: Խորհրդարանականների հարացապնդումը մերժվել է Ազգային ժողովի անդամենրի ձայների մեծամասնությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել