«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծով չեն լուծվում առկա հրատապ խնդիրները․ Հռիփսիմե Մկրտչյան
13:25 - 10 նոյեմբերի, 2021

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծով չեն լուծվում առկա հրատապ խնդիրները․ Հռիփսիմե Մկրտչյան

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը չի լուծում առկա հրատապ խնդիրները։ «Մեդիա կենտրոնում» օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց Ա․Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի աշխատակից Հռիփսիմե Մկրտչյանը։

«Այս օրենքը սեղանին  ունենալով չենք լուծում առկա հրատապ խնդիրները, այն է՝ գիտնականի խեղաթյուրված պատկերը, որ ունենք ՀՀ-ում։ Չկա կապ գիտնականի և պետության միջև, չկան պետության կողմից իջեցվող խնդիրներ դեպի ակադեմիա, դեպի գիտություն, դեպի գիտնականը։ Մենք ՀՀ-ում ունենք խնդիրներ, որոնք կարող են լուծվել՝ դիմելով գիտնականին, բայց փաստացի չկա այդ կապող օղակը»։

Հռիփսիմե Մկրտչյանի կարծիքով՝ օրենքի նախագծի մեջ չկան դրույթներ, որոնք կավելացնեն  գիտության նկատմամբ հետաքրքրությունը․ «Մենք ունենք միջավայրի առողջացման խնդիր ու այս պահին փոխանակ մեր ուժերը կիզակետենք միջավայրը լավացնելու ու գիտությունը ի նպաստ պետության ծառայեցնելու, մենք մեր ուժերը կենտրոնացնում ենք ոչ պիտանի ու ոչ կարևոր խնդիրների վրա։ Ուզում էի նաև նշել, որ այս պահին մենք ունենք արդեն նոր նախագահություն ակադեմիայում (ԳԱԱ-խմբ), և փոխարեն համագործակցություն լինի նոր նախագահության հետ, փաստացի շրջանառվում է օրենք, որը այս պահին ունի համալրման կարիք և չի կազմակերպում կլոր-սեղաններ, որի շուրջ կարելի կլինի քննարկումներ իրականացնել և համալրել այն բացը, որ հիմա առկա է օրենքում»։

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի» ֆեյսբուքյան էջից 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել