Մակրոնը հայտնել է, որ առաջիկայում 300 օտարերկրյա վարձկաններ լքելու են Լիբիան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում 300 օտարերկրյա վարձկաններ լքելու են Լիբիան։ Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն։

«Այս սկիզբը անհրաժեշտ է, այն վստահելի է դարձնում քաղաքական այն գործընթացը, որը մենք երկար ժամանակ է քննարկում ենք…Այս վարձկանները կլքեն Լիբիայի տարածքը առաջիկա շաբաթների ընթացքում»,- ասել է Մակրոնը Փարիզում այսօր կայացած Լիբիայի հարցով միջազգային համաժողովին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նշենք, որ համոժողովին մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Լիբիայի ազգային միասնության կառավարության ղեկավար Աբդելհամիդ Դբեյբան, պաշտոնակատարը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և այլ երկրների ղեկավարներ ու ներկայացուցիչներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն