ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 11:00-ի դրությամբ:
Կապանում 31,644 ընտրողից ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել է 5460 ընտրող (17,25 տոկոսը), Ստեփանավանում` 13,333 ընտրողից 760-ը (5,70 տոկոսը), Լերմոնտովո համայնքում` 679 ընտրողից 34 հոգի (5,01 տոկոսը), Արզնի համայնքում՝ 2052 ընտրողից 52 ընտրող (4 տոկոսը), Իջևանում՝ 33,090 ընտրողից 1985 ընտրող (6 տոկոսը)։
Բոլոր համայնքներում միասին ժամը 11:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 10,30 տոկոսը:
Հիշեցնենք, որ այսօր Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերում կայանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ստեփանավան, Կապան և Իջևան քաղաքներում ընտրությունները անցկացվում են համամասնական կարգով։ Ավագանու անդամի ընտրություններ են Կոտայքի մարզի Արզնի համայնքում և Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում։ Լերմոնտովոյում ընտրելու են նաև համայնքի ղեկավարին։
comment.count (0)