Արցախի խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել
13:32 - 16 նոյեմբերի, 2021

Արցախի խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել

Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նոյեմբերի 16-ին Արցախի Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Արցախի նախագահի նախաձեռնությամբ Արցախի Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ, որը նախագահում էր ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը։

Նիստի քննարկմանն էր ներկայացվել  ««Զենքի մասին» օրենքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթը։

Նախագծերը ներկայացնելիս  Արցախի ՆԳՆ ոստիկանության պետ Արտեմ Հարությունյանը տեղեկացրել է, որ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հանձնաժողովի նիստում պատգամավորների հնչեցրած երկու առաջարկություն ընդունվել և ներառվել է փաթեթում։

Օրենքների նախագծերի փաթեթը նախօրեին քննարկվել  և արժանացել էր գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությանը։

Մտքերի փոխանակությամբ հանդես է եկել «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Գեղամ Ստեփանյանը։

Հաջորդիվ խորհրդարանը 27 ձայնով կողմ է քվեարկել նախագծերի փաթեթին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել