Աշխատանքից ազատվել է Լոռու փոխմարզպետը
11:31 - 27 մարտի, 2019

Աշխատանքից ազատվել է Լոռու փոխմարզպետը

armtimes.com։ ՀԺ-ի տեղեկություններով` վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ երեկ աշխատանքից ազատվել է Լոռու փոխմարզպետ Արշակ Հովսեփյանը։

Ավելի վաղ ազատվել էր նաեւ փոխմարզպետ Սերգեյ Սարուխանյանը։ Այս պահի դրությամբ Լոռին փոխմարզպետ չունի։

Թե ով կնշանակվի փոխմարզպետի պաշտոնում, դեռ հայտնի չէ։ Հովսեփյանի ազատման պատճառների մասին եւս տեղեկություններ չկան։

Հիշեցնենք, ՀՀ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ փոխմարզպետներն աշխատանքից ազատվում են օպտիմալացման շրջանակներում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել