Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում կպատասխանի լրատվամիջոցների և ՀԿ-ների ներկայացուցիչների հարցերին
13:56 - 22 նոյեմբերի, 2021

Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում կպատասխանի լրատվամիջոցների և ՀԿ-ների ներկայացուցիչների հարցերին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում կպատասխանի լրատվամիջոցներրի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին: Նիկոլ Փաշինյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Սիրելի հայրենակիցներ, ԶԼՄ-ների եւ հասարակական կազմակերպությունների հարգելի ներկայացուցիչներ. վաղը՝ նոյեմբերի 23-ին, ժամը 20.00՝ ֆեյսբուքյան իմ այս էջի եթերում կպատասխանեմ լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների հարցերին:

ԶԼՄ-ները եւ հ/կ-ները այսօր մինչեւ ժամը 20.00-ն կարող են իրենց հարցերը ուղարկել [email protected] էլ. փոստին: Հարցուպատասխանի տեւողությունը կլինի 1.5-ից 2 ժամ»,- գրել է Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել