Եվրոպայի խորհուրդը աջակցում է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարացման գործընթացին. ԵԽԽՎ նախագահ
10:45 - 27 մարտի, 2019

Եվրոպայի խորհուրդը աջակցում է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարացման գործընթացին. ԵԽԽՎ նախագահ

Հայաստանում գտնվող ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեի հետ քննարկել ենք մեր համագործակցությանն ու շփմանն առնչվող ամենատարբեր ոլորտներին առնչվող հարցեր, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը` ամփոփելով հանդիպումը:

«Կարևորել ենք Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի, մարդու իրավունքների հանձնակատարների, Վենետիկի հանձնաժողովների բոլոր ինստիտուտների դերակատարությունը վերջին տարիներին մեր երկրի ժողովրդավարացման գործում  աջակցության համար և վերահաստատել ենք իրողությունը, որ անցած տարվա ապրիլ-մայիսին ոչ բռնի հեղափոխությունից հետո ժողովրդավարական գործընթացները Հայաստանում այլևս անշրջելի են», - ասաց նա:

Միրզոյանը նշեց, որ անդրադարձել է եղել նաև Հայոց ցեղասպանությանը, մարդու իրավունքներին և երկոկղմ համագործակցության բազմաթիվ հարցերի:

ԵԽԽՎ նախագահն իր հերթին նկատեց, որ հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ վերահաստատվել է` Եվրոպայի խորհուրդը աջակցում է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարացման գործընթացին:

«Մեր կողմից կրկին վերահաստատվեց այս գործընթացի հետագա աջակցման պատրաստակամությունը: Միևնույն ժամանակ մեր կողմից արծարծվեցին որոշ հարցեր, որոնք պետք է լուծվեն, և որոնց առջև կանգնած է Եվրոպան. դրանք ատելության խոսքն են, հավասարությունը տղամարդկանց և կանանց միջև, պայքարը ազգայանականության դեմ, որոնք մարտահրավեր են ամբողջ Եվրոպայի համար և պետք է ամբողջ ջանքերով պայքարենք դրանց դեմ, որպեսզի ավելի հուսալի և հանգիստ ապահով մայրցամաք ունենանք», - ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել