Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցը և ՀՀ ազգային կինոկենտրոնի 100-ամյա հոբելյանը ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում
12:12 - 24 նոյեմբերի, 2021

Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցը և ՀՀ ազգային կինոկենտրոնի 100-ամյա հոբելյանը ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում

Նոյեմբերի 23-ին Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի ժամանակ Հայաստանի կողմից ներկայացված Ս. Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցը և Հայաստանի ազգային կինոկենտրոնի հիմնադրման 100-ամյա հոբելյանը ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում 2022-2023թթ. երկամյակի համար։

Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ Ս․ Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցի հայտին աջակցել են Կիպրոսը, Իտալիան, Հունաստանը և Սիրիայի Արաբական Հանրապետությունը, իսկ Հայաստանի ազգային կինոկենտրոնի հիմնադրման 100-ամյակի հայտին՝ Ֆրանսիան, Ռուսաստանի Դաշնությունը և Վրաստանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել