Գոլանի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը հետևանքներ կունենա. Պեսկով

Իսրայելի տարածքային ամբողջականությունում Գոլանի ճանաչման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը բացասական հետևանքներ կունենա տարածաշրջանի համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նմանատիպ որոշումները միանշանակ բացասական հետևանքներ են ունենում և մերձարևելյան կարգավորման, և Սիրիայի քաղաքական կարգավորման ընդհանուր մթնոլորտի տեսանկյուններից դիտարկելիս», — մեջբերում է РИА Новости-ին Պեսկովի խոսքերը:

«Մենք շատ ենք ցավում այդ որոշման համար», – հավելել է նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով