1lurer.am: Լոռու մարզի Սպիտակ համայնքի 22/21 ընտրատեղամասում ընդհանուր առմամբ գրանցված է 1507 ընտրող։
Ժամը 11.00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 82 քաղաքացի։
Սպիտակում, հիշեցնենք, ընտրապայքարին մասնակցում է քաղաքական չորս ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Իմ հզոր համայնք», «Հայրենիք» և ՀՅԴ։
ՔՊ֊ի ընտրացուցակը գլխավորում է Սպիտակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Քաջայր Նիկողոսյանը, «Իմ հզոր համայնքի» ընտրական ցուցակի առաջին համարը ՀՀԿ֊ական նախկին քաղաքապետ Գագիկ Սահակյանն է, «Հայրենիք» կուսակցության ընտրացուցակը գլխավորում է Կարեն Թեմուրյանը, Իսկ ՀՅԴ-ինը՝ Սասուն Ասատրյանը։
Սպիտակում 31 ընտրատեղամաս կա։
ՏԸՀ նախագահ Մկրտիչ Ավետիսյանը «Լուրերի» թղթակցին հայտնել է՝ ժամը 11.00֊ի դրությամբ բոլոր տեղամասերում ընտրական գործընթացն ընթացել է բնականոն հունով և որևէ ահազանգ չի ստացվել։
comment.count (0)