ԱՄՆ Սենատը քննարկման է դրել օրինագիծ, որով ԱՄՆ-ին կարգելվի Թուրքիային վաճառել F-35 կործանիչներ: Նախաձեռնությունը պայմանավորված է Թուրքիայի՝ Ռուսաստանից С-400 գնելու որոշումով:
«Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևո դաշնակիցն է ու մեր գործընկերը ԱՄՆ ազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերում։ Ու շատ մտահոգիչ է, որ Թուրքիան պաշտպանության ոլորտում ձգտում է սերտ համագործակցության Ռուսաստանի հետ։ Մի երկիր, որի ավտորիտար առաջնորդը ցանկացած հնարավորության դեպքում փորձում է թուլացնել ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի շահերը»,- իր հայտարարության մեջ նշել է սենատոր Ջեյմս Լանկֆորդ:
comment.count (0)