ԱԺ արտահերթ նիստը չի մեկնարկել քվորումի բացակայության պատճառով
08:21 - 29 մարտի, 2019

ԱԺ արտահերթ նիստը չի մեկնարկել քվորումի բացակայության պատճառով

Ազգային ժողովի արտահերթ նիստը չմեկնարկեց քվորում չլինելու պատճառով: Նիստին մասնակցելու համար գրանցվել էր 44 պատգամավոր, մինչդեռ քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 67 պատգամավորի առկայություն:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ քվորում չկա, չեն կարող նիստը սկսել: ՀՀ ԱԺ նախագահը մանրամասնեց, որ գործելու է բաց ռեժիմ՝ պատգամավորները կարող են 4 ժամվա ընթացքում գալ և գրանցվել. «Այն պահին, երբ քվորումի համար անհրաժեշտ պատգամավորների քանակ կապահովվի, կկարողանանք սկսել նիստը»,- ասաց Միրզոյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել