Սթ․ դեկտեմբերի 10-ից Երևանի մետրոպոլիտենի ուղեվարձի գանձման էլեկտրոնային համակարգը չի գործելու։ Այս մասին ասված է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տարածած հաղորդագրության մեջ:
«Խնդիրը գտնվում է ընկերության համապատասխան բաժնի մասնագետների ամենօրյա ուշադրության կենտրոնում։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վճարային քարտերում առկա երթերը կարող եք օգտագործել՝ մինչև դրանց սպառվելը։
Պատճառած անհարմարությունների համար՝ կանխավ հայցում ենք Ձեր ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
comment.count (0)