«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության 3 անդամներ բերման են ենթարկվել։ Այս մասին հայտնում է կուսակցության մամուլի խոսնակ Անդրանիկ Մարգարյանը։
«Թալին խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը ստացել է ավելի քան 26 տոկոս քվե:
Այսօր «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության թիմի անդամներից 3-ին բերման են ենթարկել ոստիկանության Թալինի բաժին:
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը կոչ է անում ոստիկանությանը և ազգային անվտանգության ծառայությանը չներքաշվել քաղաքական ճնշումների գործընթացի մեջ և կատարել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իրենց գործառույթները»,- տեղեկացրել է նա։
comment.count (0)